Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Փաշինյանը «զենքերը» վայր դրեց

Փաշինյանը «զենքերը» վայր դրեց
19.05.2020 | 22:50

Ինչ պատահեց, որ Նիկոլ Փաշինյանը էլ չի ցանկանում հերքել իր և իր ընտանիքին վերագրվող մեղադրանքները, որոնք այս անգամ փաստարկված են ներկայացվում, ոչ թե «օդից կախված» են։ Ասում է՝ ով հավատում է, թող հավատա, միևնույն է, չի հերքելու, թե չէ ողջ կյանքը հերքելով կանցնի։ Խնդիրը հավատալ, չհավատալը չէ, ենթադրենք, Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է վստահեցնում, «մաֆիոզ» մտածելակերպից հեռու է և չի ցանկանում «հագցնել», բայց փաստ է հրապարակված(ընդ որում, խոսքը բացարձակ Միքայել Մինասյանի բարձրաձայնումների մասին չէ), այն էլ դաշնակից երկրի իրավապահների կողմից, հիմա ինչպե՞ս է եղել, որ այդ ինքնաթիռները գնացել են մեր երկրից, ինչպե՞ս է եղել այդ մաքսանենգությունը, թե՞ ռուսներն էլ են ստում։ Սա էլ անպատասխանատու հայտարարություն չէ, որ այսօր ասես, իսկ վաղը չհիշես կամ դեմքը փրկելու համար չցանկանաս հիշել, թե ինչ ես հայտարարել։


Մի պահ պատկերացնենք, որ Փաշինյանը կամ նրա ընտանիքը կապ չունեն այդ հանցագործության հետ, այդուհանդերձ, Փաշինյանն այն երկրի ղեկավարն է, որտեղից նման մեծ ծավալի մաքսանենգության դեպք է հայտնաբերվել ու որպես պետության ղեկավար նա չպե՞տք է ողջ իրավապահ համակարգին, մաքսայինին իրար խառներ ու հասկանար, թե այդ ինչպես է նման դեպքեր եղել։ Բայց ոչ, անգամ այս հարցում Փաշինյանը ոչինչ չի անում ու ասում է, թող հավատան, հերքում չի լինելու։ Իրականում հերքման համար էլ է պետք նյութ ունենալ, եթե չգիտես, թե ինչպես հերքես, բոլոր զենքերը վայր ես դնում ու թողնում քաղաքացու գիտակցությանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ